Հրատարակման ներկայացնելու կանոնները

•        Նյութերը կարող են ներկայացվել հայերեն, անգլերեն կամ ռուսերեն:
•    Ամփոփագիրը հոդվածի լեզվով պարտադիր է, ինչպես և հեղինակի կենսագրականն ու հիմնաբառերը:
•    Կախված հոդվածի լեզվից նախընտրելի է, որպեսզի ամփոփագիրը,  կենսագրականը և հիմնաբառերը  տրամադրվեն նաև մյուս երկու լեզուներով: Եթե հոդվածի բնօրինակի լեզվից զատ մյուսներով գրելը հեղինակի համար անհնարին է, ապա խմբագրակազմը կապահովի ամփոփագրի, կենսագրականի և հիմնաբառերի թարգմանությունը, եթե նյութն ընդունված է հրապարակման:
•    Նյութերը խմբագրակազմին պետք է փոխանցվեն էլեկտրոնային տարբերակով՝ դրանք ուղարկելով էլեկտրոնային փոստի՝ brusovjournal@brusov.am հասցեով: Դրանք պիտի տեղադրված լինեն Word ֆորմատում, Sylfaen 12 ֆոնտով, տողերի միջև հեռավորությունը պիտի հավասար լինի մեկի: Հայերեն և ռուսերեն հոդվածների տառատեսակը պետք է ունենա Unicode ձևաչափ:
•    Նյութերն ընդունվում են անընդհատ: Բոլոր նյութերի ժամանումը տեղեկացվում է ուղարկողին:
•    Միայն ընդունված նյութերի հեղինակների հետ կրկին կկապվենք:
•    Բոլոր ներկայացված նյութերը ենթարկվում են ներքին ռեցենզավորման:

  Պարբերականում տպագրվել կարող են հետևյալ նյութերը.

Գիտական հոդված. Հոդվածները պետք է արտացոլեն որոշակի գիտական հետազոտություն, վերլուծություն կամ որոշակի մեթոդաբանությամբ դիտարկված ու քննարկվող գործնական մշակումներ, որոնք իրականացվել են տվյալ ոլորտի մասնագետի կամ գիտնականի կողմից: Հոդվածները կարող են ունենալ ոլորտային քաղաքականության զեկույցի (policy report) կամ գիտական հոդվածի ձևաչափ: Ծավալը՝ 5000 – 10000 բառ:

Գիտական էսսե. Այս նյութերի հեղինակները, որպես կանոն, տվյալ ոլորտի քաղաքականության մշակման ու գործադրման գործում վաստակ ունեցող ու լայն ճանաչում վայելող մարդիկ են, ինչպես նաև մտավորականներ են, ովքեր ներկայացնում են նորարարություն պարունակող մտքեր ու նոր տեսանկյուն ներկայացնող դատողություններ՝ միտված որոշումներ կայացնողների կողմից նոր գործողությունների որդեգրմանն ու տեսլականների ձևավորմանը: Ծավալը՝ 2500 – 5000 բառ:

Գիտական նորություններ. Գիտական տեսանկյունից արժեքավոր տեղեկատվություն պարունակող՝ կրթության և գիտության ոլորտի նորություններն արտացոլող նյութեր:  Ծավալը՝ 1000 – 2500 բառ:

Գրախոսություն. Պիտի ներկայացնեն և վերլուծեն գիտական արժեք պարունակող աշխատություններ, ինչպես նաև ոլորտային քաղաքականության (policy) ձևավորման գործում առանցքային դերակատարություն ունեցող անձանց հոդվածներ: Ծավալը՝ 2500 – 5000 բառ:

Այլ. Եթե Ձեր հոդվածը վերոնշյալներից որևէ մեկի պահանջներին չի բավարարում, օրինակ՝ գիտնականի մասին հուշեր են կամ մեկ այլ վերլուծություն, ապա հոդվածի սեղմագիրը կարող եք ուղարկել խմբագրին: Սեղմագիրը պետք է 500 բառի սահմաններում նկարագրի տվյալ հոդվածի թեման, նպատակը, գլխավոր թեզը, կարևորությունը ու հիմնական կառուցվածքը:

Հոդվածի կառուցվածքը պետք է համապատասխանի ներքոնշյալ պահանջներին`
•    Հեղինակի անունը, ազգանունը, ինստիտուցիոնալ պատկանելությունը
•    Հեղինակի հասցեն, հեռախոսը, ձեռքի հեռախոսը, էլեկտրոնային հասցեն
•    Հոդվածի վերնագիրը
•    Ամփոփագիրը (հայերեն, անգլերեն, ռուսերեն)
•    Հիմնաբառերը
•    Կենսագրականը

Բուն հոդվածը պետք է բաղկացած լինի՝
•      Հետազոտության հարց(եր)ից
•      Հետազոտությունից (ներառյալ մեթոդաբանությունը)
•      Եզրահանգումներից
•      Գրականության ցանկից

Էսսեի կառուցվածքը պետք է համապատասխանի ներքոնշյալ պահանջներին`
•    Հեղինակի անունը, ազգանունը, ինստիտուցիոնալ պատկանելությունը
•    Հեղինակի հասցեն, հեռախոսը, ձեռքի հեռախոսը, էլեկտրոնային հասցեն
•    Հոդվածի վերնագիրը
•    Ամփոփագիրը (հայերեն, անգլերեն, ռուսերեն)
•    Հիմնաբառերը
•    Բուն տեսքտը
•    Գրականության ցանկը
•    Կենսագրականը

Գրախոսության կառուցվածքը պետք է համապատասխանի ներքոնշյալ պահանջներին`
•    Գրախոսություն հեղինակի անունը, ազգանունը, ինստիտուցիոնալ պատկանելությունը
•    Հեղինակի հասցեն, հեռախոսը, ձեռքի հեռախոսը, էլեկտրոնային հասցեն
•    Գրախոսվողի անունը, ազգանունը, ինստիտուցիոնալ պատկանելությունը
•    Ծանոթություն. գրախոսվողի լիակատար կոնտակտային տվյալները ցանկալի են
•    Գրախոսվող նյութի վերնագիրը, հրատարակչական տվյալները
•    Գրախոսականի վերնագիրը
•    Հիմնաբառերը
•    Գրախոսականի տեքստ
•    Գրախոսողի կենսագրականը և գրախոսության համառոտագիրը պարտադիր չեն

Աջակցող ցուցումներ.

•    Սխեմաները, քարտեզները, աղյուսակները, գծապատկերները և այլ պատկերներ կամ ոչ տեքստային նյութեր պետք է տրամադրվեն առանձին հավելվածի տեսքով, համարակալված (օրինակ՝ աղյուսակ 1): Հոդվածի տեքստում պետք է հղումով նշված լինի, թե որտեղ պետք է տեղադրվի դրանցից յուրաքանչյուրը և տեքտսի որ մասին է վերաբերում: Խմբագրակազմը իրավունք է վերապահում պահանջել, որպեսզի ոչ տեքստային նյութերի էլեկտրոնային ֆորմատը փոխվի և⁄կամ էլ դրանք ուղարկվեն առանձին ֆայլերով:

•    Այլ հեղինակներից կամ աղբյուրներից փոխառված տեղեկատվությունը և ցիտատները պետք է հստակ տարանջատված լինեն բուն հեղինակային տեքստից՝ հետևելով այլոց մտքերը մեջբերելուն ներկայացվող առկա պահանջներին: Այլոց մտքերը մեջբերելու կամ դրանք վերաշարադրելու դեպքում հստակ հղումներ պետք է տրամադրվեն ըստ ընդունված ձևաչափերի: Այն հեղինակները, ում աշխատանքում կհաստատվի գրագողության առկայությունը, պատասխանատվության կենթարկվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև կզրկվեն այս գիտական պարբերականում նյութեր տպագրելու իրավունքից:

•    Հղումները պարտադիր են սկզբնաղբյուրին և աշխատության համապատասխան էջին: Հղումների տարբերակներն ու կարգերը կարող են իմացվել՝ սույն պարբերականի նախորդ համարները դիտարկելով: Միևնույն աղբյուրի բազմակի գործածության դեպքում կարող են օգտագործվել այնպիսի ընդունված ձևեր, ինչպիսիք են ibidem, ibid, op. cit. և այլն:

•    Ամփոփագիրը խտացրած ներկայացնում է հոդվածում քննարկված գաղափարները: Այն պիտի լինի ամբողջական, հակիրճ և գրավիչ: Որպես կանոն այն պարունակում է
•    հոդվածի առանձնահատկության մասին կարճ տեղեկություն
•    հետազոտված նյութի կարճ ձևակերպում
•    մեթոդական կարճ բացատրություն
•    հիմնական արդյունքն ու եզրակացությունը

Ամփոփագրի ծավալը չպիտի գերազանցի 200 բառը: Կախված հոդվածի լեզվից՝ ամփոփագրերը մյուս երկու լեզուներով կարող են ավելի ծավալուն լինել:

•    Հիմնաբառերը՝ 6-8 բառի սահմաններում, պետք է  ներառվեն ամփոփագրից հետո:

•    Կենսագրականը պիտի սկսվի հեղինակի անուն ազգանունից, գրված լինի երրորդ դեմքով, և ներառնի կարճ տեղեկություններ նրա հիմնական գիտական և/կամ կրթական ու հասարակական գործունեության ու հետաքրքրությունների վերաբերյալ: Ծննդյան տարեթիվը պարտադիր չէ: Ծավալը՝ մինչև 200 բառ: