Բարի գալուստ

   Հարգելի գործընկերներ,              

Երևանի պետական լեզվաբանական համալսարանի «Լեզու, Հասարակություն, Հաղորդակցություն» գիտական պարբերական հանդեսի խմբագրակազմը հրավիրում է ներկայացնել գիտական հոդվածներ ըստ սահմանված ընթացակարգի, որը նկարագրված է հաջորդիվ:                                                                  Պարբերականը հրատարակում է լեզվաբանական, նշանագիտական, ոճաբանական, գրականագիտական, ինչպես նաև տարբեր հումանիտար (այդ թվում` քաղաքագիտություն, պատմություն), նաև կիրառական (օրինակ` տնտեսագիտություն) գիտությունների խաչմերուկում իրականացված հետազոտությունների հիման վրա գրված հոդվածներ: Առանձին տեղ է հատկացվում և առաջնային են համարվում հումանիտար ոլորտի ու կիրառական փիլիսոփայության մեթոդաբանության հարցերն արծարծող հոդվածները:

Պարբերականի վեբկայքում տեղադրված են նաև առաջնային համարվող թեմատիկ ուղղությունները:

Ուրախ կլինենք համագործակցելու :                               Հարգանքով`                                                                                                                                          Պարբերականի խմբագրակազմ